Մի քանի օր է՝ քաղաքում լուրեր են պտտվում, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները սկիզբ առան այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Որոշ ժամանակ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Հայրապետյանը բնակություն է հաստատել Արցախում, և նրա՝ քիչ երևալը բացատրվում էր այս հանգամանքով:

 

BlogNews.am-ին մոտ կանգնած աղբյուրը հերքեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մահվան լուրը՝ հավելելով, որ նա ողջ-առողջ է: