ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: