ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա է մառախուղ, իսկ Վարդենիս և Մարտունի քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: