ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ջաջուռի, Տավուշի և Արագածի տարածաշրջաններում մառախուղ է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: