Նոյեմբերի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել է իռլանդացի գրող եւ դրամատուրգ Ուիլյամ Թրեւորը: Twitter-ի իր էջում այս մասին հաղորդել է Penguin Random House հրատարակչության տարածաշրջանային ստորաբաժանումը:

 

Թրեւորին համարում էին գրականության գծով Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Գրողը նաեւ երեք անգամ դարձել էբրիտանական Costa գրական մրցանակի հաղթող եւ չորս անգամ գրանցվել է Բուքերյան մրցանակի համառոտ ցանկում:

 

Նրա ստեղծագործությունների թվում են «Սահմանագծից այն կողմ» պատմվածքների ժողովածուն, «Ճակատագրի խորթերը» վեպը, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մենագրությունը: Թրեւորի որոշ գործեր էկրանավորվել են:

 

2004 թվականին նրա հայրենի Միթչելսթաուն ավանում կանգնեցվել է գրողի հուշարձանը: