ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Ոստիկանության լրատական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից, դատախազության ցուցումով և հրապարակումների հիման վրա նախապատրաստվում են նյութեր և կատարվում է հետաքննություն:
Լրատվականից նաև տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, զայրանալով լրագրողի հարցից, վերջինիս հետ վիճաբանության մեջ է մտել, ապա՝ հարվածներ հասցրել ու հայհոյել: