Ռուսաց լեզվի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 25-ամյակին, տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը միջոցառման ժամանակ իր խոսքը հղելով ներկաներին, ասաց. «Այս տարիների ընթացքում կրթության նախարարության հետ միասին ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները իրականացրել են մի քանի շատ կարևոր ծրագրեր ՀՀ-ում։ Հայաստանում հերթական տոնակատարությունն է՝ նշում ենք ռուսաց լեզվի օրերը: Այն նվիրված է ԱՊՀ երկրների 25-ամյակին»։
Նախարարը նաև շնորհավորեց ռուս գործընկերներին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության օրվա հետ կապված։
«Ռուսատանի ֆինանսական մասնակցությամբ լուծվում են կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ երեխաների սնունդը Հայաստանի դպրոցներ մատակարարելու, գյուղական համայնքների աջակցության հարցը։ Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական և առողջապահական ոլորտին»,- ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Հայաստանի լավագույն ուսուցիչ 2016» 7-րդ հանրապետական մրցույթում ռուսաց լեզվի դասավանդման անվանակարգում հաղթած ուսուցիչները։