Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, ռուսաց լեզվի օլիմպիադայում հաղթանակ տարած հայ երեխաները՝ որպես գլխավոր պարգևատրում, կայցելեն Կրեմլի տոնածառ: Այս մասին լրագրողներն տեղեկացրել է ԱՊՀ Երիտասարդական միության փոխնախագահ Արսեն Ալեքսանյանը:
«Մոսկվա են եկել եզրափակիչ փուլ դուրս եկած 10 երեխա. ահա թե ինչպիսին է երեխաների ամանորյա նվերը: Այսօր նրանք կայցելեն Կրեմլի տոնածառ, որից հետո նախատեսվում է Մոսկվայի կենտրոնում անցկացնել փոքրիկ էքսկուրսիա»,- ասել է Ալեքսանյանը:
Ալեքսանյանը նաև ավելացրել է, որ ռուսաց լեզվի օլիմպիադան հայ դպրոցականների շրջանում կազմակերպել է ԱՊՀ Երիտասարդական միությունը:
Մրցույթն անցկացվում է գրավոր և բանավոր փուլերով: Երկրորդ փուլի արդյունքներով՝ եզրափակիչ է դուրս եկել 10 դպրոցական: