Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է շնչառական օրգանների տուբերկուլյոզ հիվանդության 566 դեպք: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդության դեպքերը նվազել են 52-ով: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր շնչառական օրգանների տուբերկուլյոզի 618 դեպք:

 

2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցված դեպքերից 130-ը նկատվել են կանանց, իսկ 23-ը մինչև 18 տարեկանների մոտ: Ընդհանուր թվից 176 դեպք գրանցվել է գյուղական համայնքների բնակիչների մոտ, որից 10-ը մինչև 18 տարկանների մոտ: