Ջրծաղիկի և վարակային մոնոնուկլեոզի դեպքերը հուլիս ամսին նվազել են 2016-ի նույն ժամանակի համեմատ: Հիվանդացության նվազումը պայմանավորված է սեզոնայնությամբ: Այս մասին են փաստում «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիսի զեկույցի տվյալները:
Ջրծաղիկով և մոնոնուկլեոզով պայմանավորված դեպքերի 1.2-1.3 անգամ նվազում է նկատվել հուլիս ամսին: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ 1.5 անգամ: Սակայն 2017-ի հունիսի համեմատ քութեշի դեպքերը նվազել են 1.6 անգամ:
2017-ին արձանագրված դեպքերի աճը պայմանավորված է քութեշի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմամբ: Սահմանվել են հստակ պահանջներ՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, հաշվառման, հաղորդման և լաբորատոր հետազոտությունների իրականացման ուղղությամբ: