Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի աղետի զոհերի մեջ ԴՆԹ-փորձաքննությամբ ճանաչվել է «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան (բժիշկ Լիզան): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Գլինկայի շրջապատում, նրան հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը:

 

«Հուղարկավորությունը կկայանա հւնվարի 16-ին»,- ասել է աղբյուրը:
Դատաբժշկական փորձաքննության աղբյուրները հայտնել են, որ փորձագետները ԴՆԹ-փորձաքննությամբ նույնականացրել են ավիաաղետի 70-ից ավելի զոհերի:

 

Տու-154-ի աղետը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ Ադլերից թռչելուց հետո: Ինքնաթիռում եղել է 92 մարդ՝ զինծառայողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան (բժիշկ Լիզան), ինչպես նաեւ Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստները, որոնք մեկնել էին շնորհավորելու Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի Ամանորը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում: