Այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

 

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի բագազաբալոններն էլ շպրտվել են։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

 Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտվում է։

 

Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: