
Լուրեր.com լրատվականն ամփոփում է մարտի 16-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոմ:
Սկսենք ցավալի և ողբերգական լուրից: Այսօր Հանրապետական հիվանդանոցում իր մահկանացուն կնքեց հանրության կողմից «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյանի մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, որից հետո սոցցանցերում հայ օգտատերեը սկսեցին սգալ վերջինիս մահը:
Երեկոյան կողմ արդեն բողոքի և հիշատակի ակցիա կազմակերպվեց Ազատության հրապարակում: Իսկ Մաշտոցի պողոտայում քաշքշուք տեղի ունեցավ:
Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հանձնարական է տվել ՀՀ Քննչական կոմիտեին, պարզելու մահվան հանգամանքները:
Սահմանային իրավիճակին անդրադառնալով, նշենք, որ հակառակորդը նախորդ գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ արձակելով 550 կրակոց:
Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունը:
Կառավարության հերթական նիստի ժամանակ դրսում տարբեր խնդիրներով բողոքի ակցիաները շարունակվում են:
Նրանց լսել է Լուրեր.com կայքի թղթակիցը: Վերջինիս նախ իրենց խնդիրները պատմել են Հյուսիսային պողոտայի բնակիչները նշելով.
«Մեզ գնդակի նման այս կողմից այն կողմ են նետում: Գնում ենք քաղաքապետարան՝ ասում են մենք դրա հետ կապ չունենք, գնացեք նախագահի նստավայր, գնում ենք նստավայր՝ ասում են քաղաքապետարանը պետք է այդ հարցը լուծի»:
Հրապարակումը մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:
Բողոքի ակցիա են իրականացրել նաև սևազգեստ մայրերը, պահանջելով արդարադատություն:
Ակցիա մանրամասներին և լուսանկարներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Շարունակվում է նաև ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը գտնվում էր Գյումրիում, որտեղ դաշինիքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հազարավոր մարդկանց հետ:
«Ժողովուրդ ջան, ես իմ պատիվն ու արժանապատվությունը չեմ վաճառում, դրա համար 2012-ին կոալիցիա չկազմեցի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը;
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Արթիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը բնակիչներին ասել է, որ արդեն վախից ցանկանում են իրեն դատի տալ:
Արթիկում տեղի ունեցած հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Ծառուկյանի այցերի վերաբերյալ վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է.
Աննախադեպը այն էր, որ վաղուց հուսալքված գյումրեցիները մեծաքանակ բազմությամբ և մեծ հույսերվ հավաքվել ու սպասում էին Ծառուկյանի հետ հանդիպմանը: Գյումրին եկել էր դիմավորելու Ծառուկյանին, ով տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահել հանրապետության երկրորդ քաղաքն ու քաղաքի համար արել առավելագույնը։
Մանրամասները՝ «Գյումրին խոսքը գործի վերածող գործչի կարիք ունի» վերլուծության մեջ:
Ապրիլի 3-ին նոր ու ավելի լավ օր է բացվելու Հայաստանի համար: Առաջարկում ենք դիտել «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների հանդիպումների մասին պատմող ռեպորտաժը:
Քաղաքական շրջանակների և մեդիա հանրության մոտ մի հարց է առաջանում: Որտեղ է ՕՐՕ դաշինքի առանցքային կերպարներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թե որտեղ է գտնվում քաղաքական գործիչն ու ինչու այստեղ չէ, կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Վերջին օրերին աղմկոտ դարձած Ջրառատի թեման կարծես թե մոտենում է հանգուցալուծմանը: Կողմերը հաշտության եզրեր են գտել:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Հայտնի է, որ մեզանում ցանկացած ձեռնարկ, անկախ դրա բնույթից կամ դրանում պարունակվող իրական ռիսկերից, որպես կանոն, ինչ-որ հիմնավորում գտնում է: Պետք է նկատել, որ այդ հիմնավորումները թեպետ երբեմն բավարար չափով պատճառաբանված են թվում ու նույնիսկ չափազանց խոստումնալից, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ոչ միշտ են դրանք համապատասխանում իրականությանը. որպես կանոն՝ ճիշտ հակառակ հետևանքների ենք ականատես դառնում:
Մանրամասները Բաբանովի՝ «Ակադեմիան կազմաքանդո՞ւմ են» հրապարակման մեջ:
ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանին սպանողը:
Քրեական գործի և սպանության մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
«Հայաստանում գազի գները կարող են իջնել»: Այս միտքը հայտնում է Դավիթ Բաբանովը, նշելով որ այդ մասին են վկայում հյուսիսից՝ Ռուսաստանից հնչող ազդանշանները:
Դավիթ Բաբանովի վերլուծությանը ծանոթացեք նրա «Անակնկալ Պուտինից» հրապարակումը:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, արտակարգ պատահարներին հետևեք՝ ընթերցելով Լուրեր.com լրատվականը