Երևանի Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն ԱԻՆ փրկարարները տեղափոխել են անվտանգ գոտի: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նրա հետ աշխատել են մասնագետները, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն չդիմել նման քայլի:
Ավելի վաղ, փրկարարական ծառայություն մարտի 27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: