Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, դատապարտմանը և կանխմանը նվիրված ամսվա շրջանակում Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«2015-ին Համայնքների պալատը պատմական բանաձև է ընդունել'ապրիլը ճանաչելով Ցեղասպանության հիշատակության, դատապարտման և կանխարգելման ամիս: Կանադան ազդեցոթյուն է կրել տարբեր ցեղասպանություններից, որոնց թվում են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, Հոլոդոմորը, Հայոց ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածը:

Պատմության ընթացքում մեր երկիրն ընդունել է այդ վայրագություններից փրկվածներին, ինչպես նաև զոհվածների ժառանգներին: Նրանք մեծապես նպաստել են Կանադայի զարգացմանը, և մենք մեր խորին հարգանքն ենք տածում նրանց հանդեպ:

Ցեղասպանության հիշատակության, դատապարտման և կանխարգելման ամիսը այն շրջանն է, երբ պետք է վերհիշել այդ ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև դիմակայելու նախապաշարմունքներին, ատելությանն ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների այլ դրսևորումներին:

Որպես Կանադայի ժառանգության նախարար' ես խրախուսում եմ կանադացիներին ոգեկոչել նրանց հիշատակը, ովքեր տառապել են և զոհվել են Ցեղասպանության ժամանակ»: