Ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին «МАЗ» մակնիշի 071 AF 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի