Ապրիլի 13-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքում երիտասարդ կինն ինքնասպանության փորձ է կատարել՝ «Գոռավան» կամրջից ցած նետվելու միջոցով:

 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Մեկնած խումբը պարզել է, որ կամրջից իրեն ցած նետած կինը 1978թ. ծնված Վեդի քաղաքի բնակչուհի է, բարեբախտաբար, աղջկան կարողացել են տեղափոխել հիվանդանոց և փրկել կյանքը:

 

Ոստիկանությունը պարզում է հանգամանքները:

 

Սոնա Հարությունյան