Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-26-ը կնվազի 6-8, ապրիլի 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևան քաղաքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: