Վարշավայում հուլիսի 6-ին բողոքի ակցիա է տեղի ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարած այցի դեմ: Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի 5-ին:
Հուլիսի 6-ին նա մասնակցել է երկրի ղեկավարության հետ բանակցություններին, ինչպես նաեւ Երեք ծովերի երկրների (Սեւ, Բալթիկ եւ Ադրիատիկ ծովերի երկրներ) գագաթնաժողովին:
Մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում՝ ձախ կուսակցությունների եւ շարժումների ներկայացուցիչներ, Մեդովի փողոցում ծավալել են հակաամերիկյան բովանդակության պլակատներ: Նրանք վանկարկում են. «Թրա՛մփ, գնա՛ տուն»:
Ոստիկանությունը հետեւում է իրադարձություններին, բայց առայժմ չի միջամտում բողոքավորների գործողություններին:
Շուտով Թրամփը Վարշավայում ճառով ելույթ կունենա Կրասինսկիների հրապարակում, որին հարում է Մեդովի փողոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: