Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ուղևորվել է Պարսից ծոցի երկրներ՝ տարածաշրջանում առկա ճնգաժամի քննարկման նպատակով: Հուլիսի 7-ին նա ժամանել է Սաուդյան Արաբիա: Այդ մասին նշված է ՄԲ կառավարության կայքում:
Ուրբաթ օրը Ջոնսոնը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի տեղակալ Մոհամմեդ բին Սալմանի և շեյխ Մոհամեդ իբն Զայդ Ալ-Նահայանի հետ: Մոտակա օրերին Ջոնսոնը բանակցություններ կանցկացնի Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քուվեյթի ներկայացուցիչների հետ: Տեղեկացվում է, որ ՄԲ ԱԳ նախարարը նաև կայցելի Քաթար և Քուվեյթ:
«Այս բանակցություններն ընդգծում են Բրիտանիայի մեծ աջակցությունը Քուվեյթի միջնորդությանը: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ունենալ կառուցողական դեր, որպեսզի վերականգնվի միասնությունը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդում»,- ասել է Ջոնսոնը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ բոլոր տեսակի տեղեկատվությունները՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: