ՌԴ Սարատովի շրջանի բնակիչներ Սվետլանա Ուխանովան, նրա աղջիկներն ու քաղաքացիական ամուսին Եվգենի Քոչաարին Թուրքիայում ձերբակալվել են կեղծ փաստաթղթերով Սիրիա անցնելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը հայտնել էր, որ դիվանագետները դիմել են Թուրքիայի համապատասխան մարմիններին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք Ուխանովան, նրա աղջիկներն ու քաղաքացիական ամուսինն այդ երկրում են:
Սվետլանայի նախկին սկեսուրը պատմել է, որ նրանք գնացել էին Անկարա հանգստանալու: Սվետլանա Ուխանովան ընդունել է իսլամ ու տարվել ծայրահեղական հոսանքներով, ինչն էլ պատճառ է դարձել նրա որդու հետ հարաբերությունների խզման համար:
Որոշ ժամանակ անց պարզվել է, որ Սվետլանային բռնել են թուրք-սիրիական սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու ժամանակ, որտեղից նրան տեղափոխել են Ստամբուլ: Ստամբուլից Սվետլանան ամուսնու ու աղջիկների հետ փորձել է մեկնել Ադրբեջան: