Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թվականին ծնված Վարդան Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 21-ամյա երիտասարդը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ Ք.Օ. 34-268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
Վարդան Ա.-ն գտնվում է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: