«Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: Մարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել է մեկ պարկ կանացի տաբատ:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: