Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստամբուլի հյուրանոցների հասույթն ավելի քան մեկ միլիարդ եվրոյով նվազել է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործարկուների ասոցիացիան:
Թուրքիայի այս քաղաքի հյուրանոցներում մեկ համարի եկամուտը 2016 թվականի հունվար – հունիսի 39,4 եվրոյից 2017 թվականի նույն ժամանակահատվածում նվազել է մինչեւ 32,7 եվրո: Ըստ որում հյուրանոցների լիազբաղեցումը 49,2 տոկոսից ավելացել է մինչեւ 53,3 տոկոս:
Նաեւ հայտնի է դարձել, որ Ստամբուլի տեղավորման օբյեկտներում համարներն էժանացել են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միջին սակագինը կազմել Է 71,1 եվրո: 2016 թվականի հունվար – հունիսին համարի արժեքը կազմում էր 86,2 եվրո:
Ստամբուլ տորիստական հոսքը փոքր-ինչ նվազել է: Հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում մեգապոլիսում է եղել գրեթե 4,4 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 1,3 տոկոսով քիչ է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
«Ցավոք, անվտանգության խնդիրները եւ այլ ռիսկեր նախկինի պես այն գործոններն են, որոնք ազդում են Ստամբուլի հյուրանոցների գնագոյացման վրա»,- հայտարարել է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի (TՆROB) նախագահ Թիմուր Բայընդըրը: