Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալման գործին, կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Էրդողանը ոչ թե երկրի նախագահ է այլ մարդկանց պատանդ վերցնող հանցագործ: Թուրքիայում այլևս ոչ ոքի անվտանգությունն ապահովված չէ»,- ասել է Օզդեմիրը: