Արդեն մեկուկես ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 51 և Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում գյուղացիների հետ պայքարում են գյուղի բնակիչ, 64-ամյա Նորայր Սահակյանին պատկանող ֆերմայում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, կրակը բռնկվել է մոտ 10 հազար հակի խոտերում, այդ թվում նաև խոտի դեզի մոտ կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենայում և կաթ տեղափոխող ցիստեռնում: Գյուղացիները անմասն չեն մնում հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն մինչև այս պահը չեն կարողանում մարել կրակը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:
Աղբյուրը՝ Shamshyan.com