Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար 68-ամյա Սթրոս-Կանը, որը քաղաքականությունից հեռացավ բազմաթիվ սեքս-սկանդալներից հետո, ամուսնացել Մարոկոյից սերված կնոջ հետ, ինչի մասին գրել է Parisien թերթը:

Սկանդալային քաղաքական գործչի ընտրյալը դարձել է 49-ամյա Միրիամ Լ՛ Աուֆիրը: «Այո, նա ամուսնացել է Միրիամի հետ, պսակադրությունը կայացել է հոկտեմբերի 8-ին Մարաքեշում, որտեղ նրանք ապրում են»,-հրատարակությանը հայտնել են Սթրոս-Կանի շրջապատում, որի համար սա կլինի արդեն չորրորդ ամուսնությունը: Լ՛ Աուֆիրը մուլտիմեդիական տեխնոլոգիաներ է ուսումնասիրել Ֆրանսիայում եւ ներկայում գլխավորում է իր սեփական գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: