Թուրքիայի անվտանգության ուժերը հոկտեմբերի 10-ի առավոտյան գործողություն են իրականացրել միանգամից մի քանի նահանգներում՝ ձերբակալելու 70 գործող զինծառայողների, որոնք կասկածվում են «Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, որը մեղադրվում Է անցյալ տարի Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու համար:
Այդ մասին հայտնել Է DHA գործակալությունը: Նրա տվյալներով՝ ձերբակալվածները հանրապետության զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ են: Գործողությունն անցկացվել Է Անկարայի, Կայսերիի, Քոնիայի, Իզմիրի, Ստամբուլի, Էսքիշեհիրի եւ Յալովայի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: