Այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքվեցին՝ արդյոք հավակնո՞ւմ է 2018 թ.-ին դառնալ փոխվարչապետ: Վարդանյանը նշեց՝ մամուլը շատ բան կարող է գրել՝ հավելելով. «Իմ ցանկությունների մասին եթե դուք իմանայի՜ք։ Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ կարող եմ դառնալ նախագահ, ոստիկանապետ։ Շատ բան կարող է գրել մամուլը։ Բայց ոչինչ մի բացառեք»,- ասաց նա:
Խոսելով այս շաբաթ կատարվող կարւևոր իրադարձությունների մասին՝ Աղվան Վարդանյանը որպես այդպիսին կարևորեց 2018թ. պետական բյուջեի քննարկումները:
Ըստ Վարդանյանի՝ եկող տարվա բյուջեն հիմնականում լինելու է տնտեսական վիճակը կայունացնող, ինչը հետագա զարգացման համար հիմք կստեղծի: Պատգամավորի գնահատմամբ՝ կառավարությունը բավականին համարձակ է գործում: