Ազգային ժողովում այսօր մերժվեց ՀՅԴ-ի կողմից ներկայացված Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե որոնք կլինեն ՀՅԴ հետագա քայլերը:

 

«Պետք է մտածենք և քննարկենք հրապարակային լսում կազմակերպելու հնարավորությունը' հրավիրելով մադկանց, ովքեր լավատեղյակ են այս ամբողջ գործընթացին: Գոնե հասարակության մակարդակով ցանկանում ենք հասկանալ ինչ է կատարվել Նաիրիտի հարցում», - ասաց Աղվան Վարդանյանը:

 

Վերջինիս խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ՀՀԿ-ն կողմ է' այն ավելի ուշ ստեղծելուն:

 

«Դա խոստում էր այն մասին, որ ինչ-որ առումով աշնանն իրենք հանդես կգան նման հանձնաժողով ստղծելու առաջարկով: Աստված տա, որ մինչև աշուն մենք այնպիսի վատ զարգացումներ չունենանք, որ հանձնաժողով ստեղծելն արդեն կլինի անիմաստ», - ասաց ՀՅԴ պատգամավորը: