Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ընթացքում հանձնարարեց մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հակակառուպցիոն ռազմավարություն:
Ըստ վարչապետի՝ 2015 թ.-ին Կառավարությունն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարություն, այդ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:
«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն անհրաժեշտ է այս փուլում ձեռնարկել միջոցառումներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցին ռազմավորություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով գործող ռազմավարության մոնիթորինգի արդյունքները»:
Հաշվի առնելով վերոնշյալը, Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող ռազամավարությունից բխող աշխատանքները:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին՝ մշակել նոր ռազմավարություն, ընդգրկել նոր ոլորտներ՝ այդ աշխատանքներին ներգրավելով իրավաբանների և գիտնականների:
Կարապետյանը պահանջեց արված աշխատանքները հասանելի դարձնել հնարավորինս լայն զանգվածների: