ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների 21 զինծառայողներ պլանային միջազգային ձմեռային ուսուցման կուրս են անցնում Վրաստանում, հաղորդում է Грузия Online-ը:

Ինչպես նշում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստանի, Գերմանիայի, Հորդանանի, Լիտվայի, Նորվեգիայի, Ուկրաինայի և Էստոնիայի զինծառայողները ուսումնավարժանք են անցնում Վրաստանի Սաչխերյան լեռնահրաձգային վարժարանում' ՆԱՏՕ-ի «Համագործակցույթուն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում:

Նրանք սովորում են դահուկներ վարել, ձնահոսքի տակ մնացած մարդկանց որոնելու և տարհանելու տեխնիկա: Զինծառայողները նաև սովորում են դահուկներով խոչընդոտների հաղթահարման և ձնից թաքստոցներ պատրաստելու վարպետությունները: Պատրաստման կուրսի ավարտին ռազմա-մարտավարական երթեր պետք է իրականացվեն: