Ազգային ժողովում Կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը բարձրացրեց Թեղուտի պոչամբարի թունավոր ջրերի՝ Դեբեդ եւ Շնող գետեր լցվելու հարցը: Նա, մասնավորապես, հարցրեց՝ արդյո՞ք կա գնահատական, թե ինչպիսի վնաս է հասցվել բնությանը, ինչ միջոցներով է դա փոխհատուցվելու եւ ինչպես են դրանց հետեւանքները վերացվելու:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է նմուշառման գործողություններ եւ չի հայտնաբերել սահմանային նորմաներից ավելի աղտոտում:
«Նախարարության համապատասխան տեսչական մարմինը իրականացրել է փորձանմուշ վերցնելու գործընթացը, եւ չի հայտնաբերվել սահմանային նորմաներից ավելի աղտոտում կամ առհասարակ աղտոտում»,-ասաց նախարարը: