Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Նրանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում պահանջում են նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանից բավարարել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանները իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին: Մեղադրական կողմը գտնում է, որ բերված միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտել է, որ միջնոդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին: