ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Նարեկ Ղահրամանյանին Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: 

Իր նշանակման կապակցությամբ Ղահրամանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով.

 

«Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»: