«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Նախարարը հայտարարել է, թե նախարարությունը շարունակում է ստուգումները այդ ԲԿ-ում, հայտնաբերել է չարաշահումներ: 

 

Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ որեւէ մտահոգություն չունի: «Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ ոչ:»,- ասել է նա:

Միաժամանակ Մինասյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ բժշկական կենտրոնում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է: «Իհարկե, ո՛չ: …Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները»,- ասել է նա:

Աբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում