ՀՀԿ կուսակցությունն առաջադրել էր Մարտին Գալստյանի թեկնածությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար:

Հաշվիչ հանձնախմբի ժամանակավոր նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները։

«ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրա ազգանունն ընտվել է գաղտնի քվեարկության քվեատուփում։ ԱԺ 105 պատգամվորներից քվեարկությանը մասնակցել են 87-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 78, դեմ՝ 9»,- հայտնեց Գագիկ Մելիքյանը։

Այսպիսով՝ Մարտին Գալստյանն ընտրվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ։