Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել Է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն:
«Շատ լուրջ իրավիճակ Է ստեղծվել Դունգալայի շրջանում, որտեղ գտնվում Էր սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրաշարժի Էպիկենտրոնը: Այնտեղ ստորգետնյա ցնցումները շատ ավելի ուժեղ Էին, քան նահանգի վարչական կենտրոն Պալուում»,-ասել Է պաշտոնյան: Ըստ վերջին տվյալների, միայն այդ քաղաքում զոհվածների թիվը գերազանցել Է 1,2 հազարը: Սուտոպո Նուգրոխոն նաեւ պատմել Է, որ Դունգալայում «շատ ավելի հզոր ցունամիի Է գրանցվել, երբ ալիքների բարձրությունը հասել Է 7 մետրի»: Նա նաեւ նշել Է, որ «լուրջ մտահոգություն Է առաջացնում նաեւ Սիգի շրջանի իրադրությունը, որտեղ, երկրաշարժից բացի, գրանցվել են սելավահոսքեր»: «Մենք առաջվա պես լիարժեք կապ չունենք այդ շրջանների հետ»,-հավելել Է գործակալության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ այն շրջաններում, որտեղ զգացվել Է երկրաշարժը, ինչպես նաեւ դրան հաջորդած ցունամին, բնակվում Է մոտավորապես 1,4 մլն մարդ: Մինչ այս պահը նաեւ հայտնի Է հարյուրավոր վիրավորների մասին, անօթեւան Է մնացել ավելի քան 16 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: