«Ես ծառայել եմ միշտ օրենքին ու ժողովրդին»,- այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Այն հարցին՝ թե որոնք են լինելու առաջնային խնդիրները՝ Հունան Պողոսյանը պատասխանեց․ «Փոխվստահության մթոնոլորտ ստեղծելը, որ ժողովուրդը հասկանա` ինքն է իրավիճակի տերը»։

 

Հունան Պողոսյանը հավելեց նաև, որ իրեն կարճ դադար էր պետք և եղավ այդ կարճ դադարը, որից հետո մեծ սիրով ընդունել է այս առաջարկը։ 

«Ես Նոր Հայաստանի կողմնակից եմ և ամեն ինչ անելու եմ դրա կայացման համար»,-իր խոսքն ավարտեց Պողոսյանը: