Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վերջերս անձամբ այցելել է նաև Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել։ Առանձնազրույցների արդյունքներով գրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին, քրեկան հետապնդման մարմին, արդարադատության նախարություն։
«Մեկ բան ընդամենը կարող եմ ասել, քանի որ դարձյալ չեմ կարող հրապարակել բժշկական գաղտնիքին վերաբերող հարցեր, ասեմ, որ Մանվել Գրիգորյանի մոտ մեր գրությամբ արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-ասել է Արման Թաթոյանը։