Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը խիստ վատառողջ է, նրան տեղափոխել են Ֆրանսիա, և նրա մոտ է գնացել նաև նրա որդին' Կարեն Գրիգորյանը:
Լուրը ճշտելու նպատակով Լուրեր.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանի հետ, ով հերքեց տարածված տեղեկությունները:
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. պարոն Գրիգորյանն իրեն լավ է զգում:
Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Ֆրանսիայում, որտեղ նա հետվիրահատական բուժում է ստանում, որը ծրագրված է եղել դեռևս այս տարվա մայիս ամսվանից: Այս չվերթի ավիատոմսերը գնվել են սեպտեմբերին: Հետևաբար, սա ընդամենը պլանային հետվիրահատական բուժման հերթական փուլն է»,-ասաց Վարդան Վարդանյանը: