Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
 
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում կայացած հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ «հանգուցային երկրներում քաղաքական գործիչներն, այնուամենայնիվ, չեն կարող ինչ-որ մեծ պատերազմ թույլ տալ, որ դա նրանց թույլ չի տա հասարակական կարծիքը, նրանց թույլ չեն տա ժողովուրդները»: 
 
«Հուսով եմ, որ խորհրդարաններն էլ արևմտյան յուրաքանչյուր երկրում առավելագույն պատասխանատվություն հանդես կբերեն», -ասել է Լավրովը: