Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, այսօր՝ դեկտեմբերի 20–ին մեկնարկեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը։
Դատարանից NEWS.am -ի լրագրողը հայտնում է, որ Բարսեղ Բեգլարյանը մտնելով դատարան եւ տեսնելով, որ իրեն նկարահանում են, ասաց. «Ի՞նչ եք կորցրել, ինչի՞ հետեւից եք ընկել»։ Նա հրաժարվեց խոսել իրեն առաջադրված մեղադրանքի մասին։ Նշենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։