«Երևան» հիմնադրամը 1 մլրդ 807 մլն դրամի գումար է վերադարձրել պետական բյուջե: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հիմնավորվել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից վատնվել, ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել 1 մլրդ 807 մլն դրամ գումար, որն ամբողջությամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխանթույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերովգումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չիմուտքագրվել և հափշտակվել է:
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի(«Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել ենխուզարկություններ: