ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է՝ իր նշանակման պահից բոլոր բուհերի ռեկտորների՝ այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ հավասար և արդար վերաբերմունք է ցուցաբերել:

Հարությունյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով տեսակետներին, թե Արման Սիմոնյանի նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում:

«Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ իմ նշանակվելուց հետո հավասար և արդար վերաբերմունք եմ ունեցել: Եվ այսուհետ էլ այդպես է շարունակվելու: Որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մինչ հիմա Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ»,-ասաց նախարարը:

Փետրվարի 28-ին ԵՊՀ-ում կկայանա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցն է: Այս հարցը հակասական ու բուռն քննարկումների առիթ է դարձել: