Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա»,-ասաց նա։
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։
«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», - ասաց թաղապետը։