ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում ջրօգտագործման և 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկ կանի: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Առաջիկա լիագումար նիստի ընթացքում արդեն հարցը կդնենք ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, և օրենքը դա թույլ տա, ես վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»,- ասաց Մակունցը:
Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել էժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչհանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: