Անչափահաս ծննդկանի ձեռքից ապօրինաբար երեխային վերցնելու, փասթաթղթեր կեղծելու և նորածնին ապօրինի որդեգրման հանձնելու հերթական դեպքն արդեն 7 տարի է՝ քննվում է դատարանում, ասում է գործով փաստաբան Մարատ Կոստանյանը:
 
«Ի դեմս այս գործի, մենք գործ ունենք մի սարսափելի երևույթի հետ, ինչպիսին մանկավաճառությունն է: Հիշեցնեմ, որ մի հանցավոր խմբի կողմից Հայաստանը վերածվել է երեխաներ վաճառող ինկուբատորի, և դրա վրա բիզնես է արվում: Մենք ամեն անգամ այս երևույթի բացահայտման ճանապարհին հանդիպում ենք աննկուն պայքարի, որի հետևում կանգնած է գլխավոր դատախազությունը: Ես համոզված եմ, որ հանցավոր կազմակերպությունը հովանավորվում է դատախազության կողմից»,- նշեց Կոստանյանը:


 
Փաստաբանի պնդմամբ՝ այս և մի շարք այլ նույն սցենարով ընթացած դեպքերի ետևում կանգնած է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: Նրա դեմ բազմաթիվ փաստեր կան, որոնք, սակայն, դեռ չեն ծառայում իրենց նպատակին:
 
Գործի պատմությունն ու մանրամասները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացրել են երեխային կորցրած ու քսան տարի ապարդյուն փնտրող մայրը` Սյուզաննա Պատվականյանն, ու նրա փսատաբան Մարատ Կոստանյանը: