ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականի օգնականի:
Ավելի վաղ նոյեմբերի 1-ին գործակալությունը տեղեկացրել Էր, որ Սպիտակ տունը կասեցրել Է ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտն այդ որոշման մասին Կոնգրեսին ծանուցել Էր առանց նշելու դրա ընդունման պատճառները: Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող Էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ:
Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաները հոկտեմբերի 29-ին բերեցին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Բողոքավորներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: