ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ այդ գումարը, ինչպես նախինում, հատկացվում է Ուկրաինայի անվտանգությանը նպաստող նախաձեռնության շրջանակներում:
Reuters-ի փոխանցմամբ՝ նոր փաթեթի շրջանակում Կիևը կստանա նոր HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր, միջոցներ՝ դրոների դեմ պայքարի համար, ինչպես նաև ռադիոլոկացիաոն համակարգերի և պահեստամասեր:
Այսպիսով, 2021 թվականի հունվարից Ուկրաինային Վաշինգտոնից ռազմական օգնության ընդհանուր գումարը կհասնի 16 միլիարդ դոլարի: